top of page

Ռումինացի կիթառահարի միանգամից երկու մրցանակ

  • Армен Манукян
  • Apr 11, 2022
  • 1 min read

Updated: Apr 13, 2022


Ռումինացի կիթառահար, կոմպոզիտոր և ուսուցիչ Կապրիել Դեդեյանը գարնան կեսին երկու մրցանակի է արժանացել։ Մարտի 25-ին Ռումինիայի կոմպոզիտորների միության կենտրոնական դահլիճում «Ջազ կամ գործիքային երաժշտություն» անվանակարգում արժանացել է Գրան պրիի՝ «Song for M» ստեղծագործության համար։ Մրցանակը հանձնվել է Ռումինիայի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անունից։

Նաև արժանացել է Ռումինիայի հայ համայնքի «Արարատ»-2021 մրցանակին՝ Ռումինիայի մշակույթին մատուցած ծառայությունների և ջազի հանրահռչակման համար։

Comments


bottom of page