top of page

Երիտասարդների ջազը Ստեփանակերում


The Atken Armenian Foundation-ի կողմից ստեղծված «Զարթոնք» ակադեմիայի շրջանակներում ակտիվ աշխատանքի արդյունքում հուլիսի վերջին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվեցին պարապունքներ և վարպետաց դասեր երիտասարդ երաժիշտների համար։ Ամառային ակադեմիայի ղեկավարն էր Հայաստանի ժողովրդական արտիստ, Վիեննայի պետական ​​օպերայի և Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհի Հասմիկ Պապյանը։

Դասընթացներն անցկացվել են ինչպես ակադեմիական այնպես էլ ժողովորդական երաժշտության դասարաններում։ Ջազն այս անգամ էլ չանտեսվեց. Երիտասարդ ջազմենների դասարանը ղեկավարում էին հայ անվանի երաժիշտներ՝ շեփորահար և կոմպոզիտոր Տիգրան Սուչյանը և թավջութակահար և բասիստ, կոմպոզիտոր Արտեմ Մանուկյանը։ Նրանք կարճ ժամանակահատվածում ստեղծեցին ջազ նվագախումբ, որը ելույթ ունեցավ եզրափակիչ համերգին։ Կցանկանայի հուսալ, որ երիտասարդ արցախցի երաժիշտները չեն թողնի ջազի դասերը, և շուտով երաժշտության այս ժանրի սիրահարը նրանց կտեսնի նաև մեծ բեմում։



bottom of page