top of page

Ծնունդդ շնորհավո՛ր Ռեմի Փանոսյանի եռյակ


12 տարի առաջ մի երիտասարդ ֆրանսիացի դաշնակահար ստեղծեց իր եռյակը (Ռեմի Փանոսյան՝ դաշնամուր, Մաքսիմ Դելպորտ՝ բաս, Ֆրեդերիկ Պետիտպրեզ՝ հարվածային գործիքներ)։ Այդ ժամանակից ի վեր եռյակը տվել է ավելի քան 500 համերգ աշխարհի 40 երկրներում և ձայնագրել 6 սոլո ալբոմ։ Հունիսի 2-ին և 3-ին Փարիզի լեգենդար Le Duc des Lombards ջազ-ակումբում ներկայացվել է նոր՝ «Happy Birthdé» ալբոմը։

Այս վեցերորդ ալբոմը ուղիղ եթերում ձայնագրվել է Թուլուզի Bikini ակումբում Babylon TV-ի համար։ Ալբոմը ներառում է RP3-ի նախորդ ալբոմների լավագույն ստեղծագործությունները: «Happy Birthdé»FIP Radio-ի «Շաբաթվա ալբոմն» էր, TSF JAZZ-ի «Օրվա ալբոմը» և ներկայումս գտնվում է մի քանի այլ ֆրանսիական ռադիոկայանների երգացանկերում: Վերջապես «BBQ» ստեղծագործությունը հնչեց Ամերիկայի ամենակարևոր հանրային ռադիոալիքով՝ NRP-ով,"Jazz Night in America" հաղորդման ընթացքում։

RP3-ն այժմ մեծ գովազդային շրջագայություն է իրականացնում Ֆրանսիայում և ամբողջ Եվրոպայում: Հիշեցնեմ, որ համեմատաբար վերջերս եռյակը ելույթ է ունեցել նաև Երևանում։

Ֆրանսիական մամուլը RP3-ն անվանում է «ֆրանսիական ջազի նոր խորհրդանիշ»:


Ռեմի Փանոսյանն ու Արտյոմ Մանուկյանը «MEZZO» ակումբում համատեղ ելույթից հետո։


bottom of page