top of page

Զելա Մարկոսյանի երկրորդ ալբոմը իր սկավառակագրության մեջ


Դաշնակահար և կոմպոզիտոր Զելա Մարկոսյանի (Zela Margossian) երկրորդ ալբոմը այսօր թողարկվեց Ropeadope լեյբլի կողմից։ Ալբոմը վաղուց պատրաստեր, սակայն համավարակի և այլ բարդությունների պատճառով թողարկումը մի քանի ամսով հետաձգվեց։

Զելա Մարկոսյանը ծնվել է Լիբանանում, ավարտել է Երևանի Կոմիտասի անվ․ պետական կոնսերվատորիան, վերջին տարիներն էլ ապրում և աշխատում է Ավստրալիայում։

Ալբոմում տեղ են գտել 8 կոմպոզիցիա, որոնց հեղինակը կվինտետի առաջնորդն է։ Զելա Մարկոսյանը պատկանում է դաշնակահարների այն կատեգորիային, որոնք աշխատում են ժանրների եզրագծում՝ ջազ, էթնիկ, world music։

Ալբոմը ձայնագրվել է Free Energy Device Studios--ում, ձայնային ռեժիսորը Ռիչարդ Բելկներն էր

Քվինտետի կազմը՝ Զելա Մարկոսյան - դաշն․, Ստյուարտ Վանդեգրաֆֆ - սակսոֆոն, Ժակ Էմերի - կոնտրաբաս, Ադեմ Յիլմազ - պերկուսիա, Ալեկսանդր Ինման-Խիսլոպ - հարվածայիներ։

Մոտ ապագայում ստեղծագործությունները կհայտնվեն կայքի աուդիո նվագարկչում, ինչպես նաև հնարավոր կլինի կարդալ և դիտել ամբողջ ալբոմը։

bottom of page