top of page

«Մեծ ջազ-2022»-ը մեկնարկում է ապրիլի 30-ին «Ռոսիա-կուլտուրա» հեռուստաալիքով.


Ինչպես գիտեք, «Մեծ ջազ 2022» երկրորդ հեռուստամրցույթի նկարահանումներին մասնակցում են հայ երիտասարդ երաժիշտներ (մինչև 25 տարեկան)՝ շեփորահարներ Դանիել Մելքոնյանն ու Տիգրան Հարությունյանը և կիթառահար Նիկոլայ Տեր-Օգանեսյանը։

Մասնակիցների ելույթներն ուղեկցվում է Մեծ ջազ նվագախմբի՝ Պետր Վոստոկովի ղեկավարությամբ, ով նախագծի երաժշտական ​​ղեկավարն է։

Ժյուրիի կազմում ընդգրկված են Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ Իգոր Բուտմանը, Ալեքսեյ Կոզլովը, Իգոր Բրիլը, Ալեքսեյ Կուզնեցովը, Վալերի Գրոխովսկին, Վլադիմիր Ֆայերթագը, Վադիմ Էյլենկրիգը, Թինա Կուզնեցովան և այլոք։ Նախագծի հաղորդավարներն են երգչուհի Թեոնա Կոնտրիձեն և դերասան Սերգեյ Եպիշևը։

Նոր եթերաշրջանում հեռուստադիտողները կտեսնեն յոթ հաղորդում։ Առաջին հեռարձակումը կծանոթացնի նախագծի մասնակիցներին, հաջորդները, ըստ էության, մրցույթ են, որը կորոշի հաղթողին։

Առաջին համարը «Ծանոթություն» է։ Դրանում մրցույթի մասնակիցներն իրենց կհայտարարեն, ընդ որում՝ տարբեր անվանակարգերի ներկայացուցիչներից կազմված դուետներով։ Ծրագրում կհնչեն 1930-60-ականների սիրելի ստեղծագործություններ:

Ապրիլի 30-ին, ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով) դիտում ենք ջազային մրցույթի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան և ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹՈՒՄ ՄԵՐ ՏՂԵՐՔԻՆ։

bottom of page