top of page

Arm.Strong Dixie


Arm.Strong Dixie-ն հանրաճանաչ խումբ է, որը ստեղծել է Arm.Strong Production ստուդիայի հիմնադիր, շեփորահար Լևոն Այվազյանը։ Նրան հաջողվել է ձևավորել տաղանդավոր երաժիշտներից բաղկացած խումբ ու նրանց միավորել ընդհանուր գաղափարով։ Խումբ՝ երկու տարուց ավել է գոյություն ունի և ակտիվ նվագում է, շատ է տարբերվում մնացած խմբերից իր ընդգծված ոճով ու ստեղծագործական ուղղվածությամբ։ Թիմը նվագում է անցյալ դարի 20-30-ական թվականներին ԱՄՆ-ում ստեղծված երաժշտություն։ Նոր Օրլեանի և Չիկագոյի ոճեր, դիկսիլենդ - ահա թե ինչի շուրջ է ձևավորվում Arm.Strong Dixie-ի երաժշտական ​​ծրագիրը, որն, ի դեպ, ընդգծված է անսամբլի անվանումով։ Տղաները նվագում են ինչպես Լուի Արմսթրոնգի, Ջո «Քինգ» Օլիվերի, Դյուկ Էլինգթոնի կատարմամբ հայտնի ստեղծագործությունները, այնպես էլ հայ կոմպոզիտորների՝ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործությունները, որոնք անսամբլի անդամ Դավիթ Գեոդակյանի հեղինակային մշակումների շնորհիվ հնչում են ինչպես անցյալ դարասկզբի Նոր Օռլեանի գլուխգործոցները։ Խումբը շատ է ելույթ ունենում Երևանի և հանրապետության տարբեր վայրերում, հաճախակի հյուրընկալում է հեռուստատեսությունը և ռադիոն, մասնակցում է փառատոների և խոշոր տոնական համերգների։


Լսել Arm.Strong Dixie


Comentarios


bottom of page