top of page

Տաջիկստան, Ռուսաստան, ԱՄՆ, Իտալիա՝ այժմ նաև Հայաստան


Թոնի Կարապետյանն այն անունն է, որը համեմատաբար վերջերս, բայց անմիջապես բավական բարձր հնչեց եթերում։ Հատկապես այն բանից հետո, երբ 2021 թվականի մայիսին ռուսական «RADIO JAZZ» 89.1 FM-ի համաձայն ստացավ «Տարվա երաժիշտ» տիտղոսը, նրա հիանալի աշխատանքը երգչուհի Մարիամ Մերաբովայի հետ, էլ չասած «Point of View» -2021 դեբյուտային ալբոմի հիանալի ակնարկների մասին ամենատարբեր մասնագիտական ​​ամսագրերում:

Թոնին ծնվել է Դուշանբեում 1991 թվականին և մեծացել Նիժնի Նովգորոդում, որտեղ ընտանիքը շուտով տեղափոխվել է։ Թոնին կարծես թե ժառանգել է գեները մայրական տոհմից, որը լի էր երաժիշտներով: Չնայած այն հանգամանքին, որ նրա մեջ բազմաթիվ տարբեր արյուներ են հոսում, այնուամենայնիվ նա իրեն հայ է զգում։ 6 տարեկանում Թոնին ընդունվում է երաժշտական ​​դպրոց, որտեղ սովորում է դասական երաժշտություն, դա իր մոտ շատ լավ է ստացվում, բայց մի օր նրա կյանքը կտրուկ շրջադարձ է կատարում։ Սոլֆեջիոյի ուսուցիչը տղային ծանոթացնում է ջազ երաժշտության հետ։ Ճիշտ է, մինչ այդ նա այս երաժշտությունը լսում էր տանը՝ Ջորջ Բենսոն, Ալ Ջարո, Չիկ Կորեա, նրա ծնողները սիրում էին այս ոճը։ Ուսուցչի հայտնվելով, Թոնին սկսում է ավելի ուշադիր ջազ լսել՝ մեծահասակների պես, խորանալով դրա մեջ։ Արդյունքում Թոնին արդեն 13 տարեկանում մեկնում է Մոսկվա և այնտեղ գրավում առաջին տեղը Գնեսինսկիների դպրոցի կողմից անցկացվող մրցույթում։ Ի դեպ, նա երեք տարի անընդմեջ հաղթել է այս մրցույթում։ Հետո հաղթական ելույթներ եղան Ուկրաինայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Իտալիայում ... 16 տարեկանում նա քննություններ է հանձնում Իտալիայի New School, ընդունվում է, բայց տարիքի պատճառով ստիպված չի սովորում։ 18 տարեկանում նա ընդունվել է Բոստոնի Բերքլի երաժշտական ​​քոլեջը։ Վեց ամիս սովորելուց հետո նա հեռանում է Ամերիկայից և փնտրում է իրեն, այս աշխարհում ինքնորոշման խնդիրը։ Ճամփորդել է տարբեր երկրներ, մասնավորապես շատ ժամանակ է անցկացրել Հնդկաստանում։ Բայց նա, այնուամենայնիվ, հաստատվեց տանը՝ Նիժնի Նովգորոդում։

A.J. - Իսկ ե՞րբ եք սկսել լուրջ մասնագիտական ​​գործունեություն։

Թ.Կ. – Դե, ինչ-որ պահի ես Նիժնի Նովգորոդում կազմակերպեցի իմ սեփական եռյակը և մենք հաճախակի ու շատ ելույթներ ունեինք։ Հետո գործակալս օգնեց ինձ աշխատանքի տեղավորվել զբոսաշրջային նավերում, որոնց վրա ես բավականին շատ էի ճանապարհորդում և նվագում։ Ի դեպ, ես եղել եմ շատ հետաքրքիր երկրներում՝ Կանադայից մինչև Ավստրալիա: Մոտավորապես նույն ժամանակահատվածում էլ նորից գնացի Ամերիկա, սովորեցի և նվագեցի Լոս Անջելեսում։ Իսկ հիմա ես ունեմ իմ թիմը, որի հետ շատ եմ հանդես գալիս թէ տանը և թէ հյուրախաղերով։

A.J. – Ինչպե՞ս հայտնվեց քո և Մարիամի ալբոմը։

Թ.Կ. - Բանն այն է, որ ես բավականին հաճախ եմ մասնակցում տարբեր մրցույթների և նաև հաճախակի հաղթում դրանցում։ Եվ հետո մի օր, երբ հաղթեցի մեկ այլ մրցույթում, ինձ հնարավորություն տրվեց ձայնագրել ալբոմ՝ որպես մրցանակ։ Ես ուզում էի ավելի «լայն» բան անել, քան պարզապես եռյակը այս ալբոմի համար: Հրավիրեցի լարային կվինտետ, իսկ Մարիամին՝ որպես մենակատար։ Մենք հանդիպեցինք Սանկտ Պետերբուրգում, ձայնագրեցինք ձայնասկավառակ, հետո նա ինձ հրավիրեց իր ռադիոհաղորդմանը, և մեր ընկերությունը նրա հետ սկսվեց:

A.J. – Աստղերից ու՞մ հետ եք նվագել։

Թ.Կ. – Արևմուտքից` Էրիկ Մարիենտալը, Էդի Հենդերսոնը, Սեբաստիան Ստուդնիցկին, Մատեուշ Կրաուտվուրստը, ուրիշ մեկն էլ կար։ Իհարկե, ռուսներ էլ կային։ Այստեղ հարցն այն է, թե ում համարել աստղ։

A.J. – Ովքե՞ր էին ձեր կուռքերը այն ժամանակ և ո՞ւմ եք լսում այսօր:

Թ.Կ. – Ինչպես շատերն այդ տարիներին, սկսեցի Չիկ Կորեայից, Հերբի Հենքոկից, հետո սկսվեց կիրքը եվրոպացի երաժիշտների նկատմամբ ECM ոճով։ Ի դեպ, ինձ խորհուրդ տվեցին գնալ դեպի էթնիկ եռաժշտություն և, առաջին հերթին, հայկական, բայց ես այնքան էլ լավ չգիտեմ հայկական մշակույթը, որպեսզի այն զարգացնեմ ջազում։ Դե, կոնկրետ պատասխանելու համար, այսօր ինձ դուր են գալիս Օմար Սոուզան, Ջեքի Տերասոնը... դաշնակահարներից։

A.J. – Դե, հիմա «պարտադիր» հարցը՝ հայ երաժիշտներից ո՞ւմ էիք ճանաչում և լսում մինչ այստեղ գալը։

Թ.Կ. – Մանկուց լսել եմ Սերգեյ Մանուկյանին, Գեորգի Գարանյանին, նույն Մարիամ Մերաբովային, Մանուկ Ղազարյանին։ Դե իհարկե Կոնստանտին Օրբելյանին։

A.J. – Ի՞նչ կարող եք ասել այն տղաների մասին, ում արդեն լսել եք այստեղ:

Թ.Կ. – Դե, Արտյոմ Մանուկյանին հեռակա ճանաչում էի, նամակագրություն էինք վարում, բայց անձամբ այստեղ հանդիպեցի։ Ինձ շատ դուր եկան դաշնակահարներ Կարեն Մամիկոնյանն ու Արման Փեշտմալջյանը։ Ինձ հաջողվեց «Ուլիխանյան» ակումբում մի քանի կազմերով ջեմ էր անել. դա ինձ դուր եկավ: Արդեն պայմանավորվածություններ կան Գյումրիում, Ուլիխանյանում՝ Arm.Strong Dixie-ի և այլ տղաների հետ, կոնսերվատորիայում՝ ուսանողական փառատոնում ելույթների մասին։ Դեռ այսքանը։ Հուսով եմ ​​դուր կգամ երևանյան ջազի սիրահարներին։

Commentaires


bottom of page