top of page

Մեր երիտասարդությունը «Մեծ Ջազ»-ում

  • Армен Манукян
  • Mar 16, 2022
  • 1 min read

«Ռոսիա - Կուլտուրա» հեռուստաալիքի 25-ամյակի պատվին անցկացվում է «Մեծ ջազ» հեռուստանախագիծը։ Մինչև 25 տարեկան երաժիշտներին թույլատրվում է մասնակցել հետևյալ անվանակարգերում՝ շեփոր, սաքսոֆոն, տրոմբոն, կիթառ, դաշնամուր, կոնտրաբաս, հարվածային գործիքներ, վոկալ։

Շուրջ երեք հարյուր հայտ է ստացվել Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից։ Մրցույթին Հայաստանը կներկայացնեն շեփորահարներ Դանիել Մելքոնյանը և Տիգրան Հարությունյանը, կիթառահար Նիկոլայ Տեր-Հովհաննիսյանը։ Մասնակիցները ելույթ կունենան Մեծ ջազ նվագախմբի նվագակցությամբ՝ Պյոտր Վոստոկովի ղեկավարությամբ։ Ռոստովի ջազի դպրոցը ներկայացնում է մեր մեկ այլ հայրենակից Դանիել Ադիյանցը։

Մրցույթի մասնակիցների ելույթները կգնահատեն Իգոր Բուտմանը, Վալերի Գրոխովսկին և երգչուհի Թեոնա Կոնտրիձեն։ Յուրաքանչյուր նոր թողարկմանը ժյուրիին կմիանա մեկ այլ անդամ։

Մենք կհետևենք մրցույթին և կերկրպագենք մեր տղաներին։

Comentarios


bottom of page