top of page

Հարգանքի տուրք Արմեն Մերաբովին


Արմեն Մերաբովն այցելել է «Ռադիո Վան»- 103.01 FM

Օգոստոսի 14-ին՝ նրա մահվան երրորդ տարելիցի օրը, Ալեքսեյ Կոզլովի մոսկովյան ակումբում կկայանա համերգ՝ ի հիշատակ դաշնակահար, գործիքավորող և կոմպոզիտոր Արմեն Մերաբովի։ Հնչելու են նրա ինքնատիպ ստեղծագործությունները, ստանդարտները, ինչպես նաև խորհրդային բեմի սիրված երգերը Արմենի մշակմամբ՝ իր և երգչուհի Մարիամ Մերաբովայի ստեղծած Միրաիֆ խմբի կատարմամբ։ Համերգին կմասնակցեն Արմենի և Մարիամի ընկերներն ու գործընկերները։

Արմենը (10.07.1975 - 14.08.2019) եղել է Հայաստանում ջազին նվիրված առաջին կայքի ստեղծման ակունքներում դեռ 2006 թվականին։ Նա միշտ մեծ սիրով ու ուշադրությամբ հետևել է հայկական ջազային ասպարեզում տեղի ունեցող իրադարձություններին և իր ուժերի ներածին չափով փորձել մասնակցել դրան։


Comentários


bottom of page