1938 թվականի ապրիլի 4-ին՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի ստեղծումից ընդամենը չորս օր անց, Հայաստանի առաջին բիգ-բենդի ղեկավարներից մեկը՝ կոմպոզիտոր, շեփորահար Ցոլակ Վարդազարյանը որդի ունեցավ՝ Մարտինին։ Նրան վիճակված էր շարունակել ու մեծացնել հոր գործը։
1961 թվականին Մարտին Վարդազարյանն ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան դաշնամուրի բաժնում, իսկ որոշ ժամանակ անց ավարտել այն արդեն կոմպոզիտորական բաժնում։ Նա ստեղծել և ղեկավարել է փոքր կոմբոներ և մեծ նվագախմբեր, գրել է երաժշտություն ավելի քան 100 թատերական բեմադրության, 5 մյուզիքլների և 40 ֆիլմերի համար, ինչպես նաև դաշնամուրային սոնատներ, ռոմանսներ, էստրադային երգեր, կոնցերտներ նվագախմբի և քառյակի համար։ 1990 թվականից մինչ օրս եղել է Հայաստանի պետական հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խորհրդատու և երկրորդ դիրիժոր։
Կայքի խմբագրությունը շնորհավորում են մեծն երաժշտին և հրաշալի, հարգված ու սիրելի մարդուն ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն և երկար տարիների կյանք։
Comments