top of page

Դավիթ Գեոդակյան




Կոմպոզիտոր, գործիքավորող, նվագախմբի ղեկավար, բասիստ։ 2019 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մաիստրատուրան ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ակադեմիական կոմպոզիցիայի դասարանում։ Որպես կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող, հիմնադրել և ղեկավարել է Սպենդիարովի անվան երաժշտական ​​դպրոցի սաների ջազ նվագախումբը, որն այսօր հանդիսանում է կազմավորված խումբ և հանդես է գալիս բազմաթիվ քաղաքի միջոցառումների ժամանակ: Այնտեղ նա նաև դասավանդում է ջազային կոմպոզիցիա, իմպրովիզացիա և բասի հմտություններ։

2014 թվականից Հայաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ ջազ նվագախմբի բասիստն է, որը կատարում է Դավիթի երաժշտությունը և որի համար Գեոդակյանը պարբերաբար անում է գործիքավորում։ Հայաստանի բազմաթիվ ջազ խմբերի անդամ՝ «Chiko’s New Trio», «Aram Vardani Group», «Armen Hyusnunts Jazz Quartet», Arto Tunchboyjyan’s «Fifth Season Band» և շատ ուրիշներ։ David Geodakyan Sextet-ի և David Geodakyan Quartet-ի հիմնադիր, ղեկավար և բաս կիթառահար։

2019 թվականից պետական ​​կոնսերվատորիայի էստրադային և ջազ երաժշտության ֆակուլտետում դասավանդում է ջազային հարմոնիա, իմպրովիզացիայի հիմունքներ, ջազ ոճաբանություն։

«Beatles in Jazz» նախագծի հեղինակ և «GigHunters»-ի նոր (2021 թ.) կազմի հեղինակ։

Նա Arm.Strong Dixie խմբիի և Arm.Strong Production-ի բասիստն է, գործիքավորողը և երաժշտական ​​ղեկավարը:

2021 թվականին թողարկվել է «On The Run» դեբյուտային ալբոմը, որը ձայնագրվել է «David Geodakyan Sextet»-ի կողմից՝ Դավիթ Գեոդակյանի հեղինակային նյութով։

Հեղինակ է բազմաթիվ սիմֆոնիկ, կամերային և ջազային ստեղծագործությունների։ 2021 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։

ความคิดเห็น


bottom of page