top of page

Արմեն Հյուսնունց


Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 28-ին:

1984 թ․ - Ավարտել է Սայաթ-Նովայիանվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և սաքսոֆոնի բաժինները, ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաքսոֆոնի դասարան:

1985-1987 թթ․ - Զինվորական ծառայություն Մոսկվայի Պատվոպահակախմբի զինվորական նվագախմբում:

1991 թ․ - Ավարտել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիան։

1993թ․ - Ավարտել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։

1987 թ․ - Ակսում է մանկավարժական գործունեությունը:

1988 թ․ - Հրավեր է ստանում հանդեսգալու Արտաշես Քարթալյանի ջազ քառյակում։

1988-1989 թթ․ - Հանդես է գալիս որպեսմենակատար և առաջատար ալտսաքսոֆոնահար Հայաստանի պետական ջազ նվագախմբում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

1990 թ․ - Հյուսնունցինհրավիրում են Հայաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ-ջազնվագախումբ՝ որպես մենակատար և սաքսոֆոնահար։

1998թ. աշխարհահռչակ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը հիմնում է “Armenian Navy Band” խումբը և հրավիրում էԱրմեն Հյուսնունցին, ով խմբի հետ բազում ելույթներ է ունենում միջազգայինփառատոնների շրջանակներում։

Ջազի հետ մեկտեղ, Ա․Հյուսնունցը պարբերաբար հանդես է գալիս որպեսդասական և ժամանակակից երաժշտությանկատարող։ 2000թ. Հյուսնունցը կյանքիէ կոչում “ArtaSax” սաքսոֆոնային քառյակը, որի նվագացանկը ներառում է մեծամասամբ դասականստեղծագործություններև իհարկե փոխադրումներ, մշակումներ, արված հատուկ քառյակի համար Հյուսնունցի կողմից։ Իր մշակումներով Հյուսնունցը մեծ ներդրում ունեցավ սաքսոֆոնային քառյակի նվագացանկի ընդլայման գործում։

Հետագայում Ա․ Հյուսնունցըշարունակեց և ընդլայնեց մանկավարժականգործունեությունը՝ 2000-2006 թթ դասավանդելով Երևանի Ջազ- Էստրադային Քոլեջում, իսկ 2004-2006 թթ.` Երևանի Պետական Կոնսերվատորիայում:

Սկսած 1997թ-ից, Հյուսնունցըհանդիսանում էր ՀայաստանիՊետական Ջազ նվագախմբի մենակատար և երաժշտական ղեկավար։ Ա․Հյուսնունցի դիրիժորական և ինչպես նաևստեղծագործական վարպետությունը իր գագաթնակետին հասավ, երբ նա 2010թ․ստանձնեց Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ ՀայաստանիՊետական Ջազ նվագախմբի նվագացանկը համալրված է Հյուսնունցի հեղինակայինստեղծագործություններովև գործիքավորումներով:

2010 թ․-ից ի վեր հանդիսանումէ Հայաստանի պետականջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և խմբավարը։ Նվագախմբինվագացանկը այլ ստեղծագործություններիշարքում նաև ներառում է Արմեն Հյուսնունցիբազմաթիվ մշակումներն ու սեփական ստեղծագործությունները։

2015 թ․-ից ի վեր դասավանդումէ Չայկովսկու անվանպետական երաժշտական դպրոցում և ղեկավարում դպրոցիջազ նվագախումբը։

Արմեն Հյուսնունցը տարբեր երաժշտախմբերի հետ հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում և Միջին Արևելքում՝ելույթ ունենալով այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Վարդան Օվսեփյանը, Արմեն Դոնելյանը, Տիգրան Համասյանը, Ադրիեն Ֆեռոն, Ջո Զավինուլը, Ռիչարդ Բոնան, Ադամ Ռապան և այլք։ Նաևմասնակցել է մի շարքհռչակավոր միջոցառումների և համերգների, ինչպիսիքեն «World Expo 2000»-ն (Հաննովեր, Գերմանիա), «Beyt Hedin» երաժշտականփառատոնը (Լիբանան, 2000թ․), Վիեննայի ջազ փառատոնը (2001թ․), «SKIF» փառատոնը (Հոլանդիա, 2001թ․), «Japan World Expo» (Աիչի, 2005թ․), «Caravan» ջազփառատոնը (Սիրիա, 2008թ․), Դուբայի ջազ փառատոնը (2008թ․) և «Shanghai World Expo»(2010թ․):


Comments


bottom of page